ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ցանկացած հատկացում տրամաբանության սահման ունի»

«Ցանկացած հատկացում տրամաբանության սահման ունի»
08.12.2015 | 00:42

Մի քանի շաբաթ առաջ ՀՀ քննչական կոմիտեին, ինչպես ասում են, «с барского плеча» կառավարությունը հերթական նվերն արեց՝ հանձնեց նոր շենք-շինություններ, ընդ որում, սա արդեն երկրորդ նման հատկացումն է, առաջինը կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի շենքն էր։ Այլ կերպ ասած, այս վարչությանը շենքեր նվիրելու գործընթացը կարծես ավանդույթ է դառնում։ Հնարավո՞ր է, որ Երևանի կամ մարզերի գիտահետազոտական ինստիտուտների շենքերի մեծ մասը հատկացվի այս վարչությանը՝ հարցրինք պետական գույքի կառավարման վարչության պետի տեղեկալ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ։


-Նման բան հնարավոր չէ։ Պետք է ընդգծեմ, որ սա ընդամենը երկրորդ հատկացումն է։ Այնպես որ, մի անհանգստացեք։
-Պարոն Մարկոսյան, չեմ անհանգստանում, ճշտում եմ։ Իսկապե՞ս կարծում եք, որ սա վերջին հատկացումն է։
-Չեմ կարող ասել, սակայն այս պահին վերջինն է։ Հետագայի մասին խոսել չեմ սիրում։ Բայց և այնպես, կարող եմ հստակ ասել, որ քննչական կոմիտեն Հայաստանի այն կարևոր պետական մարմինն է, որի բնականոն գործունեության համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմանները։
-Ըստ Ձեզ, բնականոն գործունեությունն ապահովելու համար որքա՞ն տարածք է անհրաժեշտ քննչական կոմիտեին։
-Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրել են, որ այս պահին նշված հատկացումը վերջինն է։ Եվ ընդհանրապես, ցանկացած հատկացում տրամաբանության սահման ունի։

Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ